Ստամբուլում թուրք տանտիրոջը սպանած Գիրգորը խոսեց


18:23 , 27 հուլիս, 2012

ԳրիգորՕրեր առաջ Ստամբուլում ՀՀ քաղաքացի Գրիգոր Իշխանյանը դանակի հարվածներով սպանել էր իր վարձակալած տան թուրք տիրոջը, ով սեռական ոտնձգություն էր իրականացրել նրա ընկերուհու` հայազգի Սեդայի նկատմամբ:
Ձերբակալությունից հետո Գրիգորն առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել` պատմելով, թե ինչ է տեղի ունեցել սպանության օրը:

«Տուն վերադառնալիս հանդիպեցինք մեր տանտիրոջը: Նրան հրավիրեցինք ներս, ապա միասին նստեցինք հաց ուտելու: Որոշեցի գնալ զուգարան:

Երբ վերադարձա, տեսա, թե ինչպես է նա իմ կնոջ նկատմամբ ոտնձգության փորձ կատարում: Կատաղությունից ինձ կորցրեցի»,-ոստիկանությունում նշել է հայաստանցի տղամարդը:

37-ամյա Գրիգորն ու 20-ամյա Սեդան մեկ տարի առաջ էին Թուրքիա տեղափոխվել և բնակվում ու աշխատում էին ապօրինի, քանի որ նրանց վիզաների ժամկետը լրացել էր:

Թուրքական մամուլը նաև հավելում է, թե Սեդան հարցաքննության ժամանակ նույնպես նշել է, որ «իրենք, բնակարան վերադառնալով, թուրք տանտիրոջը հրավիրել են թեյ խմելու, իսկ երբ Գրիգորը գնացել է զուգարան, նա հարձակվել է իր վրա:

Նշեմ, որ Գրիգորն ու Սեդան ներկայում պահվում են կալանքի տակ: