Ամառային տապն ու դժգոհությունները մարելու լավագույն եղանակը՝ հին ու բարի հնդկական ֆիլմ (VIDEO)


23:35 , 26 հուլիս, 2012

Էս շոգ ու կրակից վառվեցինք բառիս բուն ու փոխաբերական իմաստով: Բոլորը դժգոհում են, նյարդայնանում, թուլանում, հիվանդանում, կարոտով խոսում աշնանային զովացնող անձրևներից: Երեխաները «թալանում» են պաղպաղակի սառնարանները, տղամարդիկ փորձում են տապը կոտրել մի քանի գավաթ գարեջրով, տանտիկինները երանությամբ ու թաքուն նախանձով լսում են հարևանուհիների ճոռոմ պատմությունները՝ ծովային հանգստի մասին, ու հայացքով խայթում գարեջրից արբած ամուսիններին: Երբեմն կրքերն այնքան են բորբոքվում, որ հասնում են մինչև վեճ ու կռվի:

 Գրեթե նույն վիճակն է նաև համացանցում. բոլորը, շոգից նեղացած, փորձում են արևից կլանած բացասական էներգիայից ազատվել սոցցանցերում ու տարաբնույթ հարթակներում՝ միմյանց հասցեի հարկեհարկ պիտակներ ու բազմազան (կներե՛ք այս բառի համար) շնորհներ շռայլելով:

Առաջարկում եմ թուլանալ, հիշել հին ու բարի հնդկական ֆիլմերը՝ անձրև, սեր, երգ ու պար, ու ամենակարևորը՝ happy end:
Լսե՛ք, թարմացե՛ք, ներե՛ք, ժպտացե՛ք ու գնացե՛ք քնելու:
Թո՛ղ էս օրն էլ happy end ունենա ;))))