Ինգան ու Անուշը իրենց վրա հարձակվողներին ծալած ունեն մի քանի պորտով


13:45 , 15 մայիս, 2014

Տպավորություն ունեմ, որ որոշ հայտնի դեմքեր չգիտեին՝ ոնց հայտարարեին, որ էն թյուրիմացություն կոնչիտան իրենց դուր է եկել:

Դուր գալու մանրամասներն ու տեսակը ճշտել իրենցից, բայց տեսնելով, թե ինչպես են հարձակվել Ինգայի ու Անուշի նման աղջիկների վրա, որոնք իրենց մակարդակով, տեսքով ու որակներով էդ հարձակվողներին ծալած ունեն մի քանի պորտով, պետք է ենթադրել, որ կոնչիտան էդ ոմանց դուր է եկել հենց իր պաթոլոգիկ դրսևորումներով:

Լավ, հոգեկան հիվանդների պահը կարելի է ընդունել, որ լեզվի սայթաքում է, սխալ, բայց մնացա՞ծը :) Ինչի՞ էդքան հուզվեցիք, կներեք արտահայտությանս, պարոնա՛յք:) Մի՞թե ձեզ մոտ կոնչիտը հակակրանք չէր առաջացրել: