Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերագործարկվեց ևս մեկ շատրվան


19:04 , 26 հուլիս, 2012

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերագործարկվեց Երևանի գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը։ Այն կառուցվել է 1970-ական թվականներին՝ Ա. Զարյանի նախագծով։ Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն կզարմացնի գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: