Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվելու է 1 ժամով


12:58 , 14 մայիս, 2014

Ամառային տարեշրջանին անցնելու կապակցությամբ մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվելու է 1 ժամով: Այսուհետ մայրաքաղաքի փողոցները, հրապարակները, զբոսայգիներն ու բակային տարածքները կլուսավորվեն մինչև գիշերվա ժամը 1-ը: