Գուցե արժե՞ր, որ պուրակն անվանափոխելուց առաջ հարցնեի՞ն այն փրկած մարդկանց կարծիքը


11:51 , 14 մայիս, 2014

Մաշտոցի պուրակն իշխանությունները ցանկանում էին բուտիկանոց սարքել: Ակտիվիստների համառ և դժվար պայքարի շնորհիվ պուրակը փրկվեց:
Հիմա այնպիսի դեմքով էին Մաշտոցի պուրակն վերանվանում Միսաք Մանուշյանի անունով՝ կարծես այդ պուրակը բնապահպաններն էին ավերում, իսկ իրենք հերոսաբար փրկել են:
Գուցե արժե՞ր, որ մեր քաղաքային իշխանությունները պուրակը փրկած մարդկանց կարծիքը հարցնեի՞ն այն անվանափոխելուց առաջ: Տարրական հարգանք է: