Ձեր «մանուշիզմը» հանգեցրեց բուն հայաստանյան սոցիալական հերոսի մեռնելուն


22:32 , 13 մայիս, 2014

Հարցրե՛ք դպրոցականներին` ինչ են ուզում դառնալ, ամեն երրորդն ուզում ա «ուրիշ երկրներում ներկայացնի մեր երկիրը», ինչի տակ հասկացեք, որ ուղղակի ուզում ա գնա, իսկ էդ «ներկայացնելն» էլ՝ որպես սքող ա ծառայեցնում: Ահա թե ինչի բերեց ձեր սփյուռքապաշտությունը, պարոնա՛յք հայեր: Ձեր «մանուշիզմն» ու «ազնավուրիզմը» հանգեցրին բուն ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ սոցիալական հերոսի մեռնելուն: Չունենք սեփական հերոս այսօր (Եռաբլուրի մասին չէ խոսքը, այլ սոցիալական հերոսների): Ուղղե՛ք, եթե սխալ եմ: