Նորից Էրիկի մասին եմ գրելու:
Էսօր ծնողներին հարցրեցի,գուցե տունը գրավ դնեն?
Պարզվեց որ վարձով են ապրում:
Ու նաև պարզվեց որ 3 հատ լուսի պես երեխա ունեն:
Ու գումար շատ քիչ է հավաքվել:
Մոսկվայում մայիսի տասին են սպասում երեխուն:
Էս անտեր պետությունում մի ճար չպիտի լինի էս բալիկի համար????
Մեկը չկա , որ մի օրվա կազինոյի գումարը տա կյանքը փրկելու համար?
Կամ մի ֆրանսիական օծանելիք պակաս առնի???
Կամ մի քանի կտոր չալաղաջ-քյաբաբ պակաս ուտի?
Ուր են մեր օլիգարխների մայրերն ու կանայք ???????
Հա,ես հենց նրանց եմ դիմում,ում պատճառով ժողովուրդը էսքան թշվառացել է:
Չապլինն էր ասում ,եթե դու 10 դոլար ունես,ապա դրա 1 ցենտը քոնը չի:Գտիր կարիքավուրին ու տուր նրան:
Ախր հաշված օրեր ունենք , որ շուտ սկսենք բուժումը ու արդյունք ստանանք:
Ես չգիտեմ ,մի ճամփա ցույց տվեք:
Երկրորդ տարբերակը չունենք մենք:
Միայն դեպի լույս: