Մի քիչ էլ ու իշխանություններին կհաջողվի Վարդան Ղուկասյանին իշխանության նահատակ դարձնել


20:25 , 25 հուլիս, 2012

Քիչ մնաց, մի քիչ էլ ու իշխանություններին` համապատասխան լրատվամիջոցների հետ կհաջողվի Վարդան Ղուկասյանին իշխանության նահատակ դարձնել, որ պայքարել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատությունների, թափանցիկության, հանրային մասնակցության եւ էլ ինչ կար, հա` հանրապետական կուսակցության շարքերը մաքուր պահելու համար, ով ավաղ, չի հասկացվել ժամանակակիցների կողմից ու պավլիկյանների եւ թոնդրակյանների պես հալածվել ու մերժվել է հեռավոր դժնդակ 21-րդ դարում: