Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը նաեւ գերմանացի ժողովրդի հաղթանակն է


19:43 , 9 մայիս, 2014

Կարծում եմ երկրորդ աշխարհամարտի հաղթանակը նաեւ գերմանացի ժողովրդի հաղթանակն է: Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիան, այսօր աշխարհի ամենահզոր պետություններից մեկն է: Գերմանացիների հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ նրանք կարողացան դասեր քաղել պատմությունից, կարողացան դատապարտել Հիտլերի չարագործ քաղաքականությունը ու առաջ շարժվել: Իսկ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը մինչեւ այսօր շարունակում է սրբացնել Ստալինին, (որն ի դեպ գրեթե ոչնչով չի տարբերվել Հիտլերից) շարունակում է գոռալ «զա ստալինը» ու դոփել նույն տեղում: