Մեր ինքնիշխանութեանը միայն ՄՄ-ն է սպառնում


01:18 , 9 մայիս, 2014

Տեղեկացայ, որ որոշ ազատասէր հայեր հաւասարութեան նշան են դնում անդամութիւն պարտադրուող ՄՄ-ի եւ ընդամենը համագործակցութեան հնարաւորութիւն ընձեռող ԵՄ-ի միջեւ։ Դրանց օգնել է պէտք, ուստի խնդրում եմ արագ տարածեք այս պատգամը։ ՄՄ-ի եւ ԵՄ-ի վերաբերեալ տեսակետ արտայատելիս, ամեն ոք ազատ է, բայց երբ նոնիսկ ցանկութեան դէպքում մենք չենք կարող ԵՄ հետ հարաբերուել, եւ նոյն ժամանակ պուտինեան Ռուսաստանը ՄՄ դիմակով մեզ մեկուսացնում է քաղաքակիրթ աշխարհից ու վերածում Ռուսաստանի կցորդի, դա կամ անիրազեկութիւն է կամ չեկիստութիւն։ Մեր ինքնիշխանութեանը միայն ՄՄ-ն է սպառնում, ուստի այլ «վտանգներ» նշողները պէտք է ընդունեն, որ իրենք իրական սպառնալիքը նուազեցնելով են զբաղուած։ Մի թոյլ տուեք ձեզ խաղալիք դարձնել։ Հայաստանի ինքնիշխանութեան գաղափարն արժեզրկել փորձողները մեր կարծածից շատ աւելի նենգ ու խորամանկ են։