Չի կարելի Ռուսաստանի հանդեպ «ապստամբող» ստրուկ լինել, իսկ Արևմուտքի հանդեպ` ստրուկ-մազոխիստ


17:53 , 8 մայիս, 2014

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող կազմակերպությունների չեզոքացման կոչը կամ ցանկությունը «արթնացնում» է մեր քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներից շատերի ազգային ինքնագիտակցությունը, մեկնաբանվում է որպես միջամտություն պետության ներքին գործերին, իսկ արցախյան հակամարտության կարգավորման ուորլիքյան տարբերակը բթացնում է այդ ինքնագիտակցությունը:

Մտահոգիչ է, որ մեզ համար կենսական նշանակության հարցում ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը հրամայական տոնով ասում է, թե մենք ինչ պետք է անենք կամ չանենք, իսկ ազգային ինքնիշխանության ջատագովները տարօրինակ կերպով լռում են: Բա ուր մնաց Ձեր սկզբունքայնությունը, Ձեր նվիրվածությունը ազգային ինքնիշխանությանը:

Հ. Գ. Չի կարելի Ռուսաստանի հանդեպ «ապստամբող» ստրուկ լինել, իսկ Արևմուտքի հանդեպ` ստրուկ-մազոխիստ: «Ապստամբող», թե մազոխիստ` միևնույն է, ստրուկ ես ու տկար: