Պատասխանեք այս երկու հասարակ հարցերին՝ լսելով միայն Ձեր ներքին ձայնը:
ա) վարունգ կամ լոլիկ
բ) սեխ կամ ձմերուկ
Վարունգ և սեխ
Այսպիսի ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ առնական և լուրջ անձնավորություններ են: Նրանց շարքերում հիմնականում մարզիկներ են և ճանապարհորդողներ: Այսպիսի տղամարդկանց հետ կանայք իրենց շատ պաշտպանված են զգում: Բայց այս տիպը նաև թերություններ ունի: Վարունգասեխային տղամարդիկ ռոմանտիկ չեն: Տվյալ տիպի կանայք սովորաբար կառավարչի պաշտոն են զբաղեցնում, սակայն ընտանեկան կյանքում բազմաթիվ խնդիրներ ունեն:
Լոլիկ և ձմերուկ
Լոլիկաձմերուկային մարդիկ աշխույժ և ուրախ են: Նրանք առանձնանում են շփվողականությամբ: Երբեմն նրանց բնավորության դյուրագրգիռությունը հանգեցնում է սկանդալների և վեճերի: Այս տիպի տղամարդիկ համադամասերներ են: Նրանք ծույլ են և չեն սիրում ակտիվ հանգիստը: Լոլիկաձմերուկային տիպի կանայք էմոցիոնալ են, սիրում են կենդանիների, նրանց կողքին միշտ շատ խաղաղ և հարմարավետ է: Նրանք չեն կարողանում ինտրիգներ ստեղծել, բայց կարող են ուղիղ ասել այն, ինչ մտածում են: Ազնվությունը և ճշմարտասիրությունը լոլիկաձմերուկային տիպի մարդկանց գլխավոր բնութագրիչ գիծն է:
Վարունգ և ձմերուկ
Այս տիպի մարդիկ միշտ հոգեկան հուզմունք են զգում: Այս տիպի մարդկանց հետ ապրում եք կարծես հրաբխի վրա, երբեք չգիտես, թե վաղն ինչ կպատահի: Վարունգաձմերուկային կանայք հենց այնպես սկանդալներ չեն ստեղծում: Նրանք երկար ժամանակ չեն ցուցադրում իրենց վիրավորանքը և մի հրաշալի օր կարող են ողջ տունը տակն ու վրա անել: Այս տիպի մարդիկ շատ ստեղծագործ են:
Սեխ և լոլիկ
Եթե Դուք այս համադրությունն եք նախընտրում, ապա հավասարակշռված, նրբանկատ և հանգիստ անձնավորություն եք: Դուք հիասքանչ ճաշակ ունեք և շատ եք սիրում գեղեցիկ իրեր: Սեխալոլիկային տիպի տղամարդիկ փոքր-ինչ կանացի են: Նրանք հաճախակի նկարիչներ, երաժիշտներ են դառնում կամ որևէ այլ կերպ առնչություն են ունենում արվեստին: Այս տիպի կանայք շուտ են սիրահարվում, տպավորվող են, սիրո մեջ կրքոտ են և կայուն: Նրանք շատ հավատարիմ, քնքուշ և հոգատար կանայք են: Իսկ այս տիպի տղամարդիկ կարող են ինքնահավան և եսասեր լինել:
P.S. Ամենաամուր ամուսնությունները լինում են հետևյալ համադրությունների միջև.
տղամարդ «սեխ-վարունգ» և կին «վարունգ-ձմերուկ»
տղամարդ «սեխ-լոլիկ» և կին «սեխ-վարունգ»
տղամարդ «վարունգ-ձմերուկ» և կին «լոլիկ-ձմերուկ»
տղամարդ «լոլիկ-ձմերուկ» և կին «լոլիկ-սեխ»: