Պարոն Ծառուկյան, վերջը ձեր խոսքի՞ն հավատանք, թե գործին


14:35 , 6 մայիս, 2014

Հայտարարում եք, որ «առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը», բայց ընդամենը մի քանի օր առաջ ձեր կուսակիցների 80 %-ից ավելին ԱԺ նախագահ ընտրեց հենց Մելիք-Ադամյան փողոցի ներկայացուցչին: Ավելին` մի երկու ամիս առաջ հայտարարել էիք, որ Հայաստանը ի վիճակի չի սպասել մինչև առաջիկա ընտրությունները, ու գործնական քայլերը հիմա պետք ա կատարել, իսկ այժմ, ոնց երևում ա, համակերպվել եք առաջիկա` հերթական 2017-2018թթ.-ի ընտրությունների ժամկետի հետ: Հակառակ դեպքում` մինչ այդ ժամկետները այլ «առաջիկա» ընտրություններ նախատեսված չեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, կարծում եք, որ «նախատեսված» են, ապա դրանք ոչ թե «առաջիկա», այլ` «արտահերթ» ընտրություններ են լինելու: