Լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ. վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է


16:54 , 5 մայիս, 2014

«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը: