Նոր «ատմազկեք» կառավարության ծրագրին կողմ քվեարկողների համար


09:51 , 5 մայիս, 2014

Ուզում եմ հեշտացնեմ մի քանի օր հետո կառավարության ծրագրին կողմ քվեարկողների գործը` հուշելով «ատմազկեքի» մի քանի տարբերակներ. 
Տարբերակ 1-ին
Նոր կառավարությունը ներկայացրած ծրագիրը ամբողջովին համահունչ է մեր կուսակցության ծրագրի հետ։
Տարբերակ 2-րդ
Մենք ժամանակ ենք տալիս նոր կառավարությանը, որպեսզի ժողովրդին հանի այս ծանր իրավիճակից
Տարբերակ 3-րդ
Քանի որ այս կարճ ժամանակահատվածում նոր կառավարությունն արդեն հասցրել է իրեն լավ կողմերով դրսևորել, մենք ավանսով վստահության քվե ենք տալիս վերջիններիս։
Ընդունվում են «ատմազկեքի» նոր տարբերակներ: