Վայոց ձորի «Արջերի քարանձավի» դուռը վնասված չէ և քարանձավ ոչ ոք չի մտել


18:47 , 22 հուլիս, 2012

Սոցիալական ցանցերում օրերս լայն թափով լուրեր էին տարածվում, թե Վայոց ձորի «Արջերի քարանձավ»-ի մուտքը վնասված է, կան կոտրված սալիկներ և այլն: Սակայն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից շտապեցին հերքել լուրերը և հայտարարեցին, որ քարանձավի մուտքի դուռքը կողպված է եղել, իսկ նախորդող օրերին ոչ ոք չի մտել այնտեղ: Որևէ բանի ձեռք տված չէ, չկան ոտնահետքեր, ոչ ոք մուտք չի գործել, դա են վկայում նաև արված լուսանկարները: Էնպես, որ հանգիստ :)