էս պատմության մեջ միակ տուժողը ՀԱԿ-ն է


22:38 , 29 ապրիլ, 2014

Էնքան բան կա ասելու, որ, երևի, ճիշտը լռելնա
ԲՀԿ-ն ազատվեց կոկորդում ոսկոր դարձած Տիգրան Սարգսյանից
ՀՀԿ-ն ազատվեց քավության նոխազից
ՀՅԴ-ն իր «փայ» առևտուրն արեց
ՕԵԿ-ը քաղաքական գերեզմանից դուրս գալու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեց, իսկ Արթուր Բաղդասարյանը 2018-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացրեց
Մի բան հստակ ա՝ էս պատմության մեջ միակ տուժողը ՀԱԿ-ն ա, որն իր քաղաքագիտական վերլուծություններով ու ամենաբարձր մակարդակով արված զավեշտալի հայտարարություններով հասավ վարկաբեկման սանդղակի բարձրագույն հորիզոնականին:
Ասածիս լավագույն ապացույցը դաշնակից ԲՀԿ-ի էսօրվա կեցվածքն էր…