Գյումրեցի երեխաների մանկության «գողերը»


12:40 , 28 ապրիլ, 2014

Երեկ համացանցում, իսկ ավելի կոնկրետ youtube-ում հանդիպեցի կինոռեժիսոր Արմեն Գասպարյանի «Գողացված մանկություն» ֆիլմի թրեյլերին: Շուրջ երեքրոպեանոց տեսանյութը, կարելի է ասել՝ հուզեց ինձ, ու վստահ եմ՝ կհուզի նաև շատերին: Ֆիլմը պատմում է աղետյալ քաղաքի` Գյումրու ու գյումրեցու մասին, այնպե,ս ինչպես կա ներկայիս վիճակը` իր ողջ կատաստրոֆիկ ծանրությամբ: Նույնիսկ երեքրոպեանոց տեսանյութը բավական է հասկանալու համար, թե ովքեր են գյումրեցի երեխաների մանկության «գողերը»: