Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի իրավիճակի հետ կապված երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է Reuters-ը։
Պետքարտուղարը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում ժնևյան համաձայնագրի իրագործման համար Ռուսաստանը ոչ մի ճիշտ որոշում չի ձեռնարկել։ Քերին խոստացել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան միջոցառումներ կձեռնարկեն, եթե Ռուսաստանը շարունակի շարժվել նույն ուղղությամբ։
«Կուրսի փոփոխության պատուհանը փակվում է»,-ասել է Քերին՝ Ռուսաստանին կոչ անելով հրաժարվել Ուկրաինայի հարցով ներկայիս քաղաքականությունից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ