Սիրիայից արձակված ականանետային արկերն ընկել են Թուրքիայի տարածքում


09:20 , 25 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Հինգշաբթի Սիրիայից արձակված երկու ականանետային արկեր պայթել են Թուրքիայի տարածքում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:

Արկերն ընկել են Հաթայ նահանգում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Թուրքական կողմը առայժմ չի արձագանքել: 

2011-ի մարտից Սիրիայում ընթացող հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 140 հազար մարդ, ավելի քան 4.2 մլն մարդ փախստական է դարձել երկրի տարածքում, 2.3 միլիոնը՝ փախել հարևան երկրներ: