«Ժողովուրդ». ՀՀ ՏԿ նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը՝ ԱԱԽ քարտուղա՞ր


08:42 , 25 ապրիլ, 2014

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանին՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը։

Իսկ փոխվարչապետի պաշտոնում քննարկվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցը։

Նշվում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին կփոխարինի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, իսկ վերջինիս փոխարեն կնշանակվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։