Եկե’ք այլևս չշարունակենք ժխտել, որովհետև այն տեղի է ունեցել, այն իրողություն է. Քիմ Քարդաշյան


20:26 , 24 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«99 տարի առաջ` 1915 թ-ի ապրիլի 24 ին, տեղի ունեցավ 1.5 մլն հայերի կոտորածը: Եկե’ք այլևս չշարունակենք ժխտել, որովհետև այն տեղի է ունեցել, այն իրողություն է: Եկե’ք ճանաչենք այն»: