Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարության մեջ կրկնել է անցյալ տարվա ձևակերպումը՝ «Մեծ եղեռն», գրում է The Armenian Weekly-ն։
Օբաման դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնը և հարգում բոլոր նրանց, ովքեր սպանվել են 20-րդ դարի վատթարագույն վայրագությունների հետևանքով։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության տարիներին»,-ասել է Օբաման։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ