Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն արձագանքել է Թուրքիայի վարչապետի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը


00:24 , 24 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի նախօրեին արվածհայտարարությունը «1915-ի դեպքերի» վերաբերյալ:

«Միջազգային մակարդակով մեծացող մեկուսացման պարագայում Անկարան մի շարք ձևակերպումներով շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա իր ելույթում վարչապետ Էրդողանը զուր է փորձել խուսափել Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` ինչ-որ կերպ հավասարեցնելով այս անպատիժ միջազգային հանցագործությունը հասարակ երկկողմ հակամարտության: Ո´չ փաստերը, ո´չ միջազգային մակարդակով ընդունված օրենքները չեն աջակցում Թուրքիայի՝ այս տարօրինակ դիրքորոշմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ