Տիմոշենկոն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի դրությունը


00:08 , 24 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի ներկայիս դրությունը և մարտավարական գործընկերությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով «Բատկիվշչինա»-ի մամլո ծառայությանը:

«Այժմ մեզ շատ է պետք այն երկրի օգնությունը, որը մեր ռազմավարական գործընկերն է»,- ասել է նա:

Կոնգրեսականներն էլ, իրենց հերթին, ասել են, որ «աջակցում են Ուկրաինայի ժողովրդին ազատության և ժողովրդավարության նրա ձգտումներում»: