Ես միայն հայերի թոռներին չեմ ցավակցել. Էրդողանը մեկնաբանել է իր իսկ հայտարարությունը


19:02 , 23 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 1915թ.-ի դեպքերին առնչվող իր հայտարարությանն ու այն մեկնաբանել լրատվամիջոցների համար, տեղեկացնում է Sondakika կայքը։

«Հրապարակված ուղերձում միայն հայերի թոռներին չէ, որ ցավակցություններս եմ հղել։ Այդ ընթացքում մահացած օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել։ Նույն տարիներին միայն հայեր չեն զոհվել, այլ քաղաքացիներ էլ են զոհվել՝ թուրքեր, բոսնիացիներ, ալբանացիներ։ Բոլորի հոգիներին հանգստություն են մաղթում։ Նրանց հանդեպ տեղի ունեցածը ոգեկոչելուց բնական ի՞նչ կարող է լինել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ