Լուկաշենկոն առաջարկել է «մաքրել երկիրը»


17:22 , 23 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է մայիսի 9-25-ը Բելառուսում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունից առաջ «մաքրել երկիրը»:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Լուկաշենկոն իր համերկրացիներին կոչ է արել չսահմանափակվել միայն Մինսկ քաղաքով:

«Մինսկն արդեն պատրաստ է ընդունել աշխարհի առաջնությունը, բայց մենք պետք է չսահմանափակվենք միայն մայրաքաղաքով, քանի որ մրցաշարի հյուրերը կայցելեն մեր երկրի այլ քաղաքներ, եւ նրանցից ոմանք կձտեն ցույց տալ նաեւ ին-որ բացասական բաներ, այնպես որ եկեք լիովին մաքրենք մեր երկիրը»,-ասել է Լուկաշենկոն: