Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնացող ամբոխի մեջ փորձել «աղջիկ կպցնել»


17:30 , 23 ապրիլ, 2014

Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնալ ճանապարհին «սեմուշկա չրթելու» համար.
Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնալիս Ձեր ընկերոջը պատմել ամենավերջին «թույն անեկդոտները».
Պետք չէ Ծիծեռնակաբերդ գնացող ամբոխի մեջ փորձել «աղջիկ կպցնել».
Պետք չէ այդ օրը հագնել Ձեր զգեստապահարանի ամենավառ, գունեղ և սգի հետ ընդհանրապես կապ չունեցող հագուստները.
Պետք չէ տեսախցիկների առաջ բացել Ձեր բերանը՝ ցույց տալով սեփական տգիտության բարձր աստիճանը.
Եվ վերջապես, պետք չէ ուղղակի գնալ Ծիծեռնակաբերդ` առանց հասկանալու այդ գնալու նշանակությունը...