Tert.am-ը գրում է.
«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը պլանային ստուգում է անցնում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում և շաբաթվա վերջին պատրաստվում է աշխատանքի գնալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Մոսֆիլմի» մամուլի քարտուղար Օլգա Վասիլևային:
«Ես չեմ հասկանում՝ որտեղի՞ց է ստացվել շտապ հոսպիտալացման և նոպայի մասին այդ տեղեկությունը: Չկա ոչ մի սրտի նոպա, դա սովորական պլանային ստուգում է, երկօրյա բժշկական զննում հիվանդանոցում»,- մեկնաբանել է Վասիլևան որոշ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ