Ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը


16:49 , 23 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ապրիլի 23-ին ժամը 20.00-ին Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ, կդադարեցվի Բաղրամյան պողոտայի, Կիևյան փողոցի և Ծիծեռն ակաբերդի հուշահամալիրին հարող հատվածների երթևեկությունը: Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն, կդադարեցվի Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածների տրասնպորտային երթևեկությունը: