Առավոտյան նախաճաշ. խոզապուխտով և մոցարելլայով տոստ


09:23 , 23 ապրիլ, 2014

 Բաղադրությունը

2 կտոր տոստ

4 կտոր խոզապուխտ

4 կտոր մոցարելլա

ձու

1 ճաշի գդալ կաթ

աղ

սև պղպեղ

բուսայուղ

Պատրաստման եղանակը

Լավ հարեք ձուն և կաթը, ավելացրեք աղն ու սև պղպեղը:

Տոստի կտորները թաթախեք դրա մեջ, դրեք տաքացրած թավայի մեջ, վրան շարեք խոզապուխտն ու մոցարելլան, վրայից էլ տոստի մյուս կտորը և տապակեք: