Քիմ Քարդաշյանը չի ամաչում ցուցադրել իր ցելյուլիտը


22:53 , 22 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ծննդաբերությունից հետո դժգոհ է իր մարմնից, գրում է 7days.ru-ն: Ապրիլի սկզբին 33-ամյա Քիմը Instagram-ում հրապարակել է Թաիլանդի արձակուրդների լուսանկարները, որոնցում նա բիկինիով է: 

Սակայն ավելորդ քաշը Քիմի միակ խնդիրը չէ: Քիմը ծննդաբերությունից հետո ցելյուլիտ է ձեռք բերել: Սակայն Քանյե Ուեսթի հարսացուին, երևում է, դա չի անհանգստացնում: Ապրիլի 21-ին պապարացիները Քարդաշյանին նկարել են Կալիֆոռնիայում ավագ քրոջ՝ Քորթնիի հետ զբոսնելիս: Այս զբոսանքի համար նա ընտրել է Balmain-ի ժակետ, սպիտակ տոպ, Giuseppe Zanotti-ի կոշիկներ և Levi’s-ի պատառոտված ջինս: Զգեստապահարանի այս վերջին տարրի շնորհիվ էլ անցորդները նկատել են Քարդաշյանի ոտքերի անհարթ մաշկը: 

Այս տեսքով Քիմը քրոջ հետ այցելել է տեղի սրճարան, այնուհետև գնումների է գնացել Saint Laurent բուտիկ: