«Նոր ալիք-2012»-ի նախաշեմին հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը մրսել ու հիվանդացել է :(


19:59 , 19 հուլիս, 2012

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2012» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը Ռիգայում մրսել ու հիվանդացել է: Տեղի լրատվամիջոցները գրում են, որ պատճառը եղել է կլիմայի փոփոխությունը և բալթյան ափերի խոնավ եղանակը, սակայն «երիտասարդը չի նվնվում ու հույս ունի մինչև մրցույթի մեկնարկը լիովին ապաքինվել»: Հիշեցնենք, որ «Նոր ալիքը» կսկսվի հուլիսի 24-ին: Իսկ երեկ կայացել է մրցույթի 16 հավակնորդների վիճակահանությունը, որը որոշել է նրանց ելույթների հերթականությունը: