Բենզեման տե՞ղ կազատի Սուարեսի համար


18:05 , 21 ապրիլ, 2014

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է Calciomercato.com կայքը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ ֆրանսիացի հարձակվողն «Արքայական ակումբի» կազմում տեղ կազատի «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի համար, ով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հանդիսանում է «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը:

Բենզեմայի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվելու է 2015թ.-ին: 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի Պրիմերայում անցկացրել է 32 խաղ եւ դարձել 17 գոլի հեղինակ:

Իսկ Լուիս Սուարեսն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 30 խաղերում դարձել է նույնքան գոլի հեղինակ: