ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տեղի կունենա չորեքշաբթի


16:26 , 21 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, ինչպես Tert.am-ին հայտնեց կուսակցության իրազեկ անդամը, ըստ ամենայնի, կտեղափոխվի չորեքշաբթի՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ ԳՄ նիստերի անցկացման ավանդական օրը՝ հինգշաբթին, համընկնում է ապրիլի 24-ի հետ:

Tert.am-ը տեղեկատվությունը փորձեց պարզել ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ