ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը


13:11 , 21 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ