Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությունը կկայանա Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում


09:55 , 21 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Մեխիկոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնում են, որ հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությանը Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում ներկա կլինեն նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն և Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

Մշակույթի և արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարի խոսքով՝ հրաժեշտի արարողությունը կտևի մոտ 4 ժամ։ Միջոցառմանը կմասնակցեն մշակույթի համաշխարհային դեմքեր և հասարակական գործիչներ, ինչպես նաև գրողի երկրպագուները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ