Զատիկի մեջ ես ոչ մի կրոնական իմաստ չեմ դնում


11:35 , 20 ապրիլ, 2014

Ես աստծուն չեմ հավատում, բայց դա երբեք չի նշանակում, որ Զատիկն ու մեր մյուս տոներն ինձ համար ընդունելի չեն: Դրանք մեր մշակույթի ու սովորույթների կարեւոր հատվածն են, որոնք գեղեցկացնում ու կոլորիտ են հաղորդում մեր կյանքին, բազմազանություն մտցնում մեր առօրյայում:

Զատիկի մեջ ես ոչ մի կրոնական իմաստ չեմ դնում, ձու ներկելն ու կռվացնելն ինձ համար գեղեցիկ ու մանկությունից հաճելի հուշեր արթնացնող ավանդույթ է, որը ոչ մի կերպ չեմ կածում կրոնի ու Քրիստոսի հետ:
Ի դեպ, ինձ թվում է բնակչության մեծ մասը, ենթագիտակցորեն հենց այդպես էլ ընկալում է Զատիկը՝ որպես ավանդույթ, ինչպիսին է ասենք Նոր Տարուն սեղան գցելը, վարդավառին իրար վրա ջուր լցնելը, Մարտի 8-ին կանանց ծաղիկներ նվիրելը...