Մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը


11:04 , 20 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը 0.10-ին, 65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը։

Նա նշեց, որ Հրանտ Վարդանյանը շտապօգնության մեքենայով «Նաիրի» ԲԿ է բերվել արդեն իսկ սրտի կանգով, և նրա մահը «հավանաբար վրա է հասել տրոմբոէմբոլիկ բարդացման պատճառով»։ 

Բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել։