Armday.com-ը գրում է.
Համաձայն Իրանի հեռուստատեսության ինտերնետային կայքէջի հաղորդման, Սիրիայի Քեսաբ քաղաքում, Ալ Ղաիդային հարող թաքֆիրի խմբերի միջոցով գերեվարված հայ մանկան պատկերի հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:
Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբը, ծանր բախումներից հետո գրավվել է «Ալնասրա» թաքֆիրական խմբի, ինչպես նաև Ալ Ղաիդային հարող այլ խմբերի ահաբեկիչների կողմից:
Հրապարակված պատկերում երևում է գետնին նստած մի երեխա, որի գլխի են ոււղվել երեք ահաբեկիչների հրացաննրի փողերը:
Թաքֆիրի ահաբեկիչները հայտարարելն են թե այժմ նրանց ձեռքում է գտնվում Իսլամի ընդդիմադիր խմբերի ամենակրտսեր գերին:
Հաղորդում է Իրանի Հայկական Ռադիոն