Ինչո՞ւ սիրիահայերի խնդրի համար չեք պայքարում. Թե միայն այն պահերին եք ներկա, երբ «Սերժիկ հեռացիր» գոռալու առիթ կա


13:32 , 19 հուլիս, 2012

Կան մեզ մոտ մի խումբ մարդիկ, որոնց մենք տեսնում ենք ցանկացած հանրային բողոքի ժամանակ, կապ չունի՝ Մաշտոցի այգին է, թե Վահե Ավետյանի սպանությունը։ Ու Երևի լավ է, որ կան նման մարդիկ՝ ամեն ինչով հետաքրքրվող, ակտիվ, նախաձեռնող։
Բայց, կարծես թե, մի հարց կա, որը նրանց բացարձակ հետաքրքիր չի. դա սիրիահայերն են։ 
«Սարդարապատ», «Թռչկան», «Թեղուտ», այգիների, ծառերի, կինոթատրոնների պաշտպաններ, Ավետյանի դաժան սպանության դեմ բողոքող իմ ընկերներ ու ծանոթներ, ձեզ կառավարության, «Արմավիայի» ու մնացածների քաղաքականությունը սիրիահայերի հարցում լրիվ դու՞ր է գալիս։ Եթե չէ, ու՞ր եք, աուու։ Ինչի՞ այս անգամ գործի չեք դնում բողոքներով ինչ–որ արդյունքների հասնելու ձեր հմտությունը։ Թե՞ միայն այն պահին եք ներկա, որ «Սերժիկ հեռացիր» գոռալու առիթ կա։

Հ.Գ. Այս գրառման համար ինձ վարձատրել է Սերժ Սարգսյանը։ Անձամբ, առձեռն։