ԱՄՆ-ն արձագանքել է Ջասթին Բիբերի արտաքսումը պահանջող խնդրագրին


00:57 , 20 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ իշխանությունները հրապարակել են կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կեցության իրավունքը չեղյալ հայտատրելու և նրան երկրից արտաքսելու մասին խնդրագրի պաշտոնական պատասխանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ցավոք, մենք մեկնաբանություններ չենք անի», - ասվում է Սպիտակ տան կայքում` ի պատասխան խնդրագրի: Պատասխանում հղում է մեջբերվում կայքի այն բաժնին, որում նշված է, որ Սպիտակ տունը «անտեղի ազդեցությունից խուսափելու համար» կարող է ձեռնպահ մնալ այնպիսի թեմաներով խնդրագրերին պատասխանելուց, որոնք գտնվում են դաշնային գերատեսչությունների, դաշնային դատական վարչությունների կամ տեղական իշխանությունների իրավասության ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ