Ավստրալիան ցանկանում է 5-7 օրում գտնել մալայզիական անհետացած ինքնաթիռի «սև արկղերը»


18:22 , 19 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ավստրալիայի իշխանությունները նախատեսում են ավարտին հասցնել մալայզիական անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները՝ առաջիկա 5-7 օրերի ընթացքում. տեղեկացնում է Лента.ру-ն։
Որոնումների համակարգող կենտրոնից տեղեկացրել են, որ խոսքը որոնողական աշխատանքների մեկ փուլի ավարտի մասին է։
Այս պահին ավստրալական իշխանությունները նախատեսում են շարունակել անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները Հնդկական օվկիանոսում, սակայն մտադիր են փոխել որոնման մեթոդները, եթե դրանք ցանկալի արդյունքի չհանգեցնեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ