Ռուսամետները ցնծում են արևելյան Ուկրաինայի համար` չգիտակցելով, որ ռուսամետ Ուկրաինան էլ մի բարի օրի չի


18:06 , 19 ապրիլ, 2014

Մի հետաքրքիր բան եմ նկատել վերջերս: Երբ Յանուկովիչը դեռ Կիևում էր, իսկ Մայդանում մարտեր էին փողոցային, համացանցում «թեժ մարտեր» էին ընթանում հայ եվրոպամետների և ռուսամետների միջև: Երբ Մայդանը հաղթեց, հայ ռուսամետները ագրեսիվ պահվածքով պնդում էին, որ կատարվել է ապօրինի հեղաշրջում, իսկ եվրոպամետները ցնծում էին: Երկուսն էլ մեր դարդերը թողած Ադրբեջանի երկարամյա դաշնակցի դարդերով էին ապրում, իսկ արդյունքում երկուսն էլ սխալ էին, արանքում միայն հայերով իրար հետ էին վատամարդ դառնում: Հիմա, երբ զգացվեց, որ նույն սցենարով ռուսամետ արևելյան Ուկրաինան է ոտքի ելել, եվրոպամետների ձայն-ծպտունը չի լսվում, իսկ ռուսամետները ցնծում են: Այ ռուսամետներ ջան, ի՞նչ եք ուրախացել: Ձեր սիրելի ռուսամետ Ուկրաինան էլ մի բարի օրի չի: Արդյունքում երկուսդ էլ մոռանում էիք քաղաքացիական պատերազմի նախադրյալների մասին, իսկ չէի՞ք հաշվարկել, որ երբ սկսվեց, պայթելու է հակասությունը երկու Ուկրաինաների միջև, և երկիրը կիսվելու է` լավագույն դեպքում: