Հայտնաբերվել է «Մոնա Լիզայի» բնորդուհու աճյունը


00:23 , 19 հուլիս, 2012

Ֆլորենցիայի հնագետները կնոջ աճյունի մնացորդներ են հայտնաբերել, որոնք ենթադրաբար կարող են պատկանել Լիզա Գերարդինիին` Լեոնադո դա Վինչիի «Մոնա Լիզայի» բնորդուհուն:

Նշվում է, որ նույն վայրում մեկ տարի առաջ գանգ եւ ոսկորներ էին գտնել, որոնք եւս հնարավոր է, որ լինեն հենց նրանը:

Հետազոտությունների ընթացքում գիտնականների գործունեությունը բազմիցս ընդհատվել է ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, սակայն հուլիսի 29-ին շարունակել է պեղումները`գտնելու համար մնացած ոսկորները: «Մենք համոզված ենք, որ դրանք պատկանում են Լիզա Գերարդինիին, սակայն մինչ ԴՆԹ անալիզի արդյունքների ստացումը, պաշոտնապես այդ մասին հայտարարել չեն կարող»,-ասել է հնագետ Սիլվանո Վինսենթին: