Tert.am-ը գրում է.
Թուրք-ամերիկյան հարաբերությունները մանրամասն իմացող մարդը պետք է հասկանա, որ Ամերիկան իր ռազմավարական կարևորագույն դաշնակցին չի պատժի հայ ժողովրդի ողբերգության համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում շրջանառվող լուրերը, որ ԱՄՆ-ն և Եվրոպան, Հայոց ցեղասպանության և քեսաբահայության խնդիրների մասին որոշ բանաձևեր շրջանառության մեջ դնելով, փորձում են պատժել Թուրքիային:
«Ամերիկան բազմիցս ցույց է տվել, որ Թուրքիային պատժում է, երբ դա կոնկրետ իր շահերին է վերաբերում»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը, ապա ավելացրեց. «Երբ Թուրքիան այլ դիրք զբաղեցրեց Իրաքի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների ժամանակ, Ամերիկան որոշակիորեն պատժեց Թուրքիային»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ