Սերժ Սարգսյանը կառավարության նոր անդամներ է նշանակել


21:15 , 18 ապրիլ, 2014

2014-04-18 / Նախագահը կառավարության նոր անդամներ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: