Հակաահաբեկչական գործողություններն անցել են պասիվ փուլ. Ուկրաինայի անվտանգության ծառայություն


19:55 , 18 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում հակաահաբեկչական գործողություններն անցնում են պասիվ փուլ` պայմանավորված ժնևյան համաձայնություններով և Զատկի տոնակատարություններով: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 18-ին հաղորդել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի մամլո քարտուղար Մարինա Օստապենկոն:

«Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են: Որքան դրանք կտևեն` կախված է այն հանգամանքից, թե որքան երկար ահաբեկիչները կշարունակեն գործել մեր երկրում: Կապված Զատկի տոների և ժնևյան պայամանավորվածությունների հետ` աշխատանքներն այժմ պասիվ փուլում են», -աղբյուրը մեջբերում է Օստապենկոյի խոսքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ