18:10 , 18 ապրիլ, 2014
Զոյի ու Ջասպերի պատմությունը սկիզբ է առել Թայվանում: 7 տարի առաջ մի ուսանող փողոցի անկյունում նկատեց լքված 6 շունիկների: Նա իր տուն տարավ նրանց և մեկ ամիս խնամեց: Նա չէր կարող հետագայում էլ իր մոտ պահել շունիկներին, ուստի ինտերնետում հայտարարություններ տեղադրեց՝ նրանց համար նոր տեր ման գալով: Ջոյը, ով Կենդանիների փրկության թիմում կամավոր էր, կարողացավ տերեր գտնել շունիկներից հինգի համար, իսկ վեցերորդին նա իր հոգածության տակ առավ: Այս որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Զոյը բոլոր ձագուկներից ամենատկարն էր և ամենից շատ հոգատարության կարիք ուներ: Ուսանողը Զոյի հետ Ամերիկա տեղափոխվեց, սակայն ավելի ուշ աշխատանքի առաջարկ ստացավ Չինաստանում: Հենց այդ ժամանակ էլ նա ստիպված էր հրաժարվել Զոյից: Զոյի նոր տերը կենդանիների լուսանկարիչ Գրեյս Չոնն էր, ով բնակվում էր Լոս Անջելեսում: Գրեյսի որդի Ջասպերը մի տարեկան էլ չկար, երբ շունիկը հայտնվեց իրենց տանը: Գրեյսի որդին ու Ջասպերը շատ կարճ ժամանակում մտերմացան, իսկ Գրեյսն առանց հապաղելու ձեռքն առավ ֆոտոխցիկը ու սկսեց լուսանկարել նրանց: Ժամանակի ընթացքում ստեղծվեց այս սքանչելի ֆոտոշարքը: Ներկայումս Զոյին ու Ջասպերը մտերիմ ընկերներ են: Նրանք նաև հայտնի դեմքեր են ինտերնետում: